ԱՄՆ–ը մտադիր է Իրաքին 46 հազար ական ու տանկի պահեստամաս վաճառել
ԱՄՆ–ը մտադիր է Իրաքին 46 հազար ական վաճառել «Abrams» տանկերի համար, ինչպես նաև դրանց պահեստամասեր «Իսլամական պետության» դեմ պայքարում երկրի մարտունակությունն ամրապնդելու համար։ Այս մասին լրագրողների համար մշտական ճեպազրույցում հայտնել է ամերիկյան արտգործվարչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը։ «Հոկտեմբերի 20-ին պետքարտուղարությունը հավանություն է տվել Իրաքին «М1А1 Abrams»–ին 46 հազար ական վաճառելուն, ինչպես նաև համալրող սարքավորումներ, պահեստամասեր և լոգիստիկ աջակցություն՝ ընդհանուր 600 մլն դոլար արժողությամբ», – ասել է նա։ Հարֆը հստակեցրել է, որ այդպիսով ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում Իրաքին՝ որպես ռազմավարական դաշնակցի իսլամիստների դեմ պայքարում։
ԱՄՆ–ը մտադիր է Իրաքին 46 հազար ական ու տանկի պահեստամաս վաճառել
ԱՄՆ–ը մտադիր է Իրաքին 46 հազար ական վաճառել «Abrams» տանկերի համար, ինչպես նաև դրանց պահեստամասեր «Իսլամական պետության» դեմ պայքարում երկրի մարտունակությունն ամրապնդելու համար։ Այս մասին լրագրողների համար մշտական ճեպազրույցում հայտնել է ամերիկյան արտգործվարչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը։
«Հոկտեմբերի 20-ին պետքարտուղարությունը հավանություն է տվել Իրաքին «М1А1 Abrams»–ին 46 հազար ական վաճառելուն, ինչպես նաև համալրող սարքավորումներ, պահեստամասեր և լոգիստիկ աջակցություն՝ ընդհանուր 600 մլն դոլար արժողությամբ», – ասել է նա։ Հարֆը հստակեցրել է, որ այդպիսով ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում Իրաքին՝ որպես ռազմավարական դաշնակցի իսլամիստների դեմ պայքարում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։