Աշխարհ

22.10.2014 09:59


Մեքսիկայի ուսուցիչներն այրել են երկրի առաջատար կուսակցություններից մեկի գրասենյակը

Մեքսիկայի ուսուցիչներն այրել են երկրի առաջատար կուսակցություններից մեկի գրասենյակը

Մեքսիկայի Հերերո նահանգի ուսուցիչներն այրել են երկրի առաջատար կուսակցություններից մեկի՝ «Դեմոկրատական հեղափոխության» գրասենյակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հենց այս կուսակցության ներկայացուցիչն է Հերերոյի նահանգապետ Անխել Ագիրեն, որի հրաժարականն են պահանջում բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ։

Սեպտեմբերի վերջին Իգուալայի քաղաքապետի հրամանով մի խումբ ոստիկաններ և քրեական խմբավորումներ հարձակվել էին ցույցի դուրս եկած ուսանողների վրա։ Բախումների արդյունքում 6 ուսանող տեղում մահացել էր, 43-ը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Այս խորագրի վերջին նյութերը