Լրահոս

22.10.2014 08:00


Բժշկական համալսարանի նախկին ռեկտորի բնակարանի դռան վրա հայտնաբերվել է մարտական նռնակ

Բժշկական համալսարանի նախկին ռեկտորի բնակարանի դռան վրա հայտնաբերվել է մարտական նռնակ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 33 շենքի 26-րդ բնակարանի դռան վրա պայթուցիկ է տեղադրված: Նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ, ոստիկանության և 1-03 շտապ օգնության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր դռան վրա հայտնաբերել են մարզակոշիկ (բոթաս), որի մեջ դրված է եղել F-1 տեսակի մարտական նռնակ: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ՊՆ համապատասխան ծառայություն, որտեղից ժամանել է ՊՆ ծառայողներ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանին: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպք վայր է ժամանել վարչական շրջանի դատախազը:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը