«Հաճախորդները» հունից դուրս են գալիս, իսկ քարավանը գնում է
Որքան մոտենում է հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, այնքան իշխանությունն ավելի անտրամաբանական քայլերի է դիմում: Դե, գուցե ժամանակին դա տրամաբանական է թվացել, գուցե տարիներ առաջ դա աշխատել է, բայց, ախր, չի կարելի կրկնել արդեն բոլորին վաղուց հայտնի սցենարը՝ հույս ունենալով, որ եթե ժամանակին դա աշխատել է, հիմա էլ կաշխատի:
Հիշո՞ւմ եք՝ երբ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը «թունդ» ընդդիմադիր Արտաշես Գեղամյանի հետ հեռուստաբանավեճում «ջախջախիչ պարտություն» կրեց, որով ուզեցավ ցույց տալ, որ իսկական ընդդիմադիրն «Ազգային միաբանության» առաջնորդն է: Ուղղակի տնաշենի Մամիկոնիչին սցենարն այնքան էր դուր եկել, այնպես էր դերի մեջ մխրճվել, որ չէին կարողանում զոռով դուրս քաշել այնտեղից: Ասում էին՝ ներկայացումն ավարտվել է, վարագույրն իջեցվել, վե՛րջ: Սա թե՝ ես եմ ամենա-ամենան, ես Ազատիչին հաղթել եմ, որ հիմա այդպես օգտագործեք ու դեն նետե՞ք: Ու երբ տեսան, որ «դատարկ դհոլը» գնալով անկառավարելի է դառնում, ստիպված Գեղամյանին եթերային ֆրոնտում պարտված Սարգսյանը դարձյալ հրապարակավ հայտարարեց, որ նա իր գինը մի զրո ավել է ասում, թող իրեն շատ չերևակայի:
Ինչո՞ւ սա հիշեցի: Հիմա էլ տեսնելով, որ համաժողովրդական շարժման դեմը չեն կարողնանում առնել, արդեն ԱԺ-ում իշխանության վրա բաց են թողել Զառային ու Նիկոլին, թե տեսեք՝ ինչ հզոր դեմքեր են, ինչ կռիվ են տալիս իշխանության դեմ, այնպես են Սերժ Սարգսյանի տեղը նեղել, որ Բաղրամյան 26-ն անզոր է դրանց դեմ: Ու այդ վատ բեմականացված թատրոնից հետո իշխանության այլ ներկայացուցիչներ համացանցում ակնարկում են, որ եթե ամենայն հայոց ահուսարսափ «Նիկ և Զառ» ընկերությունը չի միանում «եռյակին», էլ ինչպե՞ս են վերջինները հաղթելու, կամ էլ եթե սրանց թունդ քննադատությունը իշխանությունների հասցեին ընդունում եք, երեկ էլ «եռյակին» էին նույն կերպ քննադատում, ուրեմն դա էլ ընդունեք որպես ճշմարտություն:
Բայց մարդիկ եթե Արտաշես Մամիկոնիչին ավելի ուշ բացահայտեցին ու նաև Սերժ Ազատիչի «հնարամիտ» քայլին ծանոթ չէին, ապա հիմա երկուսն էլ են բացահայտված, նրանց պարզունակ հնարքներն էլ, ու Բաղրամյան 26-ի նոր «հաճախորդների» բոլորի անուններն էլ: Հիմա եթե որևէ մեկը կարծում է, թե այս թատրոնով արդյունքի կհասնեն, մենք էլ հանրությանը մատնացույց ենք անում սա ու պնդում, որ այս իշխանությունները վերջացած են, և սա նրանց կրկնվող վերջին հուսահատ քայլերն են: Մնում է համբերատար ու հետևողական քայլերով ամրագրենք մեր հաղթանակը:
Այո՛, հոկտեմբերի 24-ի հանրահավաքը իշխանափոխության գործընթացի օղակներից մեկն է, ասել է թե՝ «ճանապարհային քարտեզով» նախանշված իշխանափոխության ճանապարհին արվելիք առաջին քայլը: Դրա համար, վճռականությանը զուգնընթաց, հարկավոր է սառը գլխով կշռադատված քայլեր անել, քանի որ հաղթանակի ճանապարհին որքան հիասթափությունն է վտանգավոր, նույնքան էլ ավելորդ ինքնավստահությունն ու շտապողականությունը:
Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1488914488047000&id=100007853887323