Լրահոս

21.10.2014 17:26


Վեցերորդ անգամ Հայաստանում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան 2014» արդյունաբերական ցուցահանդեսը

Վեցերորդ անգամ Հայաստանում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան 2014» արդյունաբերական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում տեղի է ունենալու «ԷՔՍՊՈՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2014» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Արդեն վեցերորդ անգամ Հայաստանում կանցկացվի «ԷՔՍՊՈ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2014» արդյունաբերական ցուցահանդեսը: Տարիներ շարունակ ցուցահանդեսին մասնակցում են ներկայացուցիչներ՝ արդյունաբերական ձեռնարկությունների այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են էներգետիկան, մեքենաշինությունը, մետալուրգիան, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ապահովագրությունը, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, բժշկությունը, կրթությունը և հանքարդյունաբերությունը: Ցուցահանդեսին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ երկրների մի շարք կազմակերպություններ: Ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում կանցկացվեն գործարար ծրագրի տարաբնույթ միջոցառումներ: Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա ռուսական ձեռնարկությունների համալիր բիզնես առաքելության իրականացում Հայաստանի Հանրապետությունում:

Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական հովանու ներքո, ՌԴ Պետական Դումայի, Ռուսաստանի ԱԳՆ-ի և ճյուղային նախարարությունների աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության և երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ:

Միջոցառումն անցկացվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը