Գերմանիան լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի իրաքյան փախստականներին
Գերմանիայի կառավարությունը 20 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի իրաքյան փախստականներին։ Այս մասին այսօր հայտնել է գերմանական ԱԳՆ–ն։
«Իրաքում փախստականների վիճակը ողբալի է, – հայտարարել է գերատեսչության ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը։– Երբ մենք մտածում ենք առաջիկա ձմեռվա մասին, պարզ է դառնում, որ պետք է զգալիորեն ընդլայնենք մեր ջանքերը»։ Հատկացված միջոցներով նախատեսվում է տաք հագուստ գնել, ինչպես նաև բարեկարգել ճամբարները փախստականների համար, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ձմռանը։ Իրաքին օգնելու շրջանակներում այս տարի Գերմանիայի կառավարությունը 45 մլն եվրո է տրամադրել։
Գերմանիան լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի իրաքյան փախստականներին
Գերմանիայի կառավարությունը 20 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի իրաքյան փախստականներին։ Այս մասին այսօր հայտնել է գերմանական ԱԳՆ–ն։
«Իրաքում փախստականների վիճակը ողբալի է, – հայտարարել է գերատեսչության ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը։– Երբ մենք մտածում ենք առաջիկա ձմեռվա մասին, պարզ է դառնում, որ պետք է զգալիորեն ընդլայնենք մեր ջանքերը»։
Հատկացված միջոցներով նախատեսվում է տաք հագուստ գնել, ինչպես նաև բարեկարգել ճամբարները փախստականների համար, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ձմռանը։
Իրաքին օգնելու շրջանակներում այս տարի Գերմանիայի կառավարությունը 45 մլն եվրո է տրամադրել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։