Լրահոս

21.10.2014 16:55


Ջրի վաճառքն ավելացել է 423 000 խորանարդ մետրով

Ջրի վաճառքն ավելացել է 423 000 խորանարդ մետրով

Սեպտեմբերին մայրաքաղաքին աղբյուրներից ջուր հասցնող մայրուղային ջրատարներից միայն մեկն է կանգ առել՝ Ապարան–Երեւանը` 24 ժամով, որի պատճառը անհետաձգելի միջոցառումներն էին: Այդ ընթացքում կատարվել է 6 անուն աշխատանք, ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ ապօրինի միացումների ապամոնտաժմամբ պայմանավորված, որի արդյունքում էապես բարձրացել է ջրատարի ու նրանից սնուցվող տարածքների ջրամատակարարման համակարգերի շահագործման հուսալիությունը: Մնացած մոտ երկու տասնյակ մայրուղային ջրատարները գործել են անխափան, նույնքան անխափան ջուր մատակարարելով Երեւանին:

Իսկ ահա ներքաղաքային բաշխիչ ցանցում աշխատանքները շարունակվել են նախկին ինտենսիվությամբ: Մասնավորապես, Շենգավիթի Չեխովի փողոցում գոտիավորվել է համակարգը, որի ընթացքում վերացվել են վթարներ, տնտեսվել է ջուր, կայունացել է ճնշումը եւ բարելավվել ջրամատակարարումը: Նմանատիպ աշխատանք է կատարվել Արտաշիսյան փողոցում, որի շրջանակներում նաեւ շահագործումից հանվել է վթարված ջրագիծ: Ավանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում խցափակվել է ջրագիծը, որը միջանկյալ կապ էր հանդիսանում Կաթնաղբյուրի 3-րդ ջրատարի և Ավանի ջրագծի միջև: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել առանձնացնել բաշխիչ ցանցը ջրատարից, ապամոնտաժել անսարք փականը, ապահովել ջրագծի առավել պարզ շահագործումը և բարելավել ջրամատակարարումը: Նոր-Նորքի 2-րդ զանգվածում՝ Թոթովենց փողոցի և Թոթովենց անցուղու խաչմերուկում թուջե ջրագծի վրա հայտնաբերվել ու վերացվել է վթար, որը ջրի կորստի էր բերում:

Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ ջրամատակարարման համակարգի բարելավման ու վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարությունը: Հաշվետու ժամանակամիջում մասնավորապես փոխարինվել է Նուբարաշենի 11-րդ փողոցի 5-16 շենքերը սնուցող ջրագծերը և շենքերի մուտքագծերը, վերակառուցվել է Արզումանյան փողոցի` Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկից մինչև Արզումանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ ջրագիծն ու Բաշինջաղյան 159/1 -ի կոյուղագիծը, շահագործումից դուրս են բերվել Գ.Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Մանթաշյան 2-ի, Գ.Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Մանթաշյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, Արագածի 1-ից մինչև Արագածի 93 գոյություն ունեցող ջրագծերը: Այնտեղ առկա միացումները տեղափոխվել են նույն փողոցներով անցնող ջրագծերի վրա, տարածքում կառուցվել են բաշխիչ հանգույցներ և անհատական ջրաչափական հորեր:

Մի շարք վայրերում էլ այդօրինակ աշխատանքները շարունակվել են: Օրինակ, Եղվարդում Շիրակի փողոցի ջրագծի կառուցումը, Երեւանում Պուշկինի 60 հասցեի եւ հարակից տարածքների բակային ջրագծերի վերակառուցումը՝ ենթակառուցվածքներով հանդերձ, Վարշավյան փողոցի ջրագծի փոխարինումը, Խ.Խաչատրյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից Խ.Խաչատրյան փողոցով մինչև Լենինգրադյան 52 ջրամատակարարման համակարգի նոր ջրագծերի կառուցումն ու վերակառուցումը:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 478 մետր մետաղական, 1183 մետր պոլիէթիլենե ջրագիծ և 12 մետր կոյուղի, փոխարինվել` 461 մետր ջրագիծ և 64 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 5745 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 615 ջրագծի վթար, 1859 կոյուղու վթար և 207 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 39 փական և 5 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 39 ջրաչափ, մաքրվել է 25 դիտահոր և 1934 անձրևընդունիչ:

Դրա շնորհիվ սեպտեմբերին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 75%-ը, 17-23,5 ժամ՝ 22%-ը, իսկ 12-17 ժամ՝ 3%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1583 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 316-ով և կազմել 357 200: Իսկ ջրի վաճառքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 423,000 մ3-ով: Այդ նույն ժամանակաշրջանում ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով ավելացել է 0,8 մ3-ով եւ կազմել է 14,0 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 267 տարաբնույթ ակտ, որից 22-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. սեպտեմբերին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

սեպտեմբեր

2013թ.

սեպտեմբեր

2014թ.

սեպտեմբեր

2014թ. սեպտեմբերը 2013թ. սեպտեմբերի համեմատ /+-

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11836

9635

9571

-64 /2008թ. սեպտեմբերից` -2265/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

315 000

78 000

78 000

0 /2008թ. սեպտեմբերից` -237000/

Ջրամատակարարման շարունակականություն`%

72,7

95,9

95,7

- 0.2% կետ /2008թ. սեպտեմբերից`+ 23% կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը