Տնտեսական

21.10.2014 16:13


Հաշվետվություն հոկտեմբերի 10-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետվություն հոկտեմբերի 10-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 10-20-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 17 ստուգումների արդյունքում արձանագրվել է 186.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՄԻԿՈՒՍ» ՍՊԸ՝ 25.9մլն դրամ, «ԴԵՎԱՆԴԱ» ՍՊԸ՝ 86.1մլն դրամ, «ՍՊՈՐՏ ԹԱՅՄ» ՍՊԸ` 29.2մլն դրամ, «ԿԱՅԾ» ՍՊԸ` 9.1մլն դրամ, ա/ձ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԶԻԿՅԱՆ՝ 9.7մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 40 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 23-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 16 ստուգումներ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` 18.7մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն արդեն ներկայացրել են ճշտված հաշվարկներ::

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, իսկ 96 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում թվով 19 հարկ վճարողներին առաջադրվել է 7.7մլն դրամի տուգանք:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 33 հազար 303 հատ կամ 166%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 177.0մլն դրամով կամ 7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 3 հազար 452 հատով կամ 4%-ով, սակայն արտացոլված շրջանառության գումարը աճել է 61.2մլն դրամով կամ 1.1%-ով:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4561 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.6մլրդ դրամ ընդհանուր արժեքով (ներառյալ ԱԱՀ): Ստորև ներկայացվում է հոկտեմբերի առաջին 10-օրյակի ընթացքում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը: ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ցանկում ներառված 20 դեպքում՝ 670.2մլն դրամ արժեքով, չեղյալ կամ անվավեր ճանաչվելուց հետո դուրս են գրվել ճշտված հարկային հաշիվներ:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 74 հարկ վճարողի մոտ առաջացել է 73.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 36 հարկ վճարողի մոտ 51-ով ավելացել է աշխատողների թվաքանակը:

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 275.1մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:


01.10-10.10.2014թ. ընթացքում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Հ/Հ

ՀՏ (ՏՀՏ)

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

ԽՀՎ ՀՏ

01566381

«ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» (ՍՊԸ)

3

164,467,418

2

Արաբկիր

00802844

ԼԵՎ (ՍՊԸ)

3

139,374,011

3

Գյումրի

05532303

ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ (ՍՊԸ)

1

99,651,470

4

ԽՀՎ ՀՏ

06800361

ՍՊԻՏԱԿ-1 (ԲԲԸ)

2

92,665,840

5

ԽՀՎ ՀՏ

01530525

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ

1

70,344,516

6

ԽՀՎ ՀՏ

02800117

ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ(ԲԲԸ)

4

64,318,787

7

Շենգավիթ

02247738

ՄՈԴԴ ԻՎԵՆՑ (ՍՊԸ)

1

64,156,662

8

Էրեբունի

00440841

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ (ՍՊԸ)

2

58,268,700

9

Նաիրի

03308605

ԿԱՐԱԼԱՆՍ (ՍՊԸ)

1

57,261,908

10

Կենտրոն

01573652

ԲԱԼԵՔՍ (ՍՊԸ)

1

57,238,848

11

Նոր Նորք

03527908

«ԳԱԶ ՍՈՒԶԱՆ ԱՐՄԵՆԻԱ» Հ/Ձ (ՍՊԸ)

2

54,035,000

12

ԽՀՎ ՀՏ

01842346

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ)

61

52,952,842

13

Կոտայք

02584673

ԳԼՈԲԱԼ ՄՈԹՈՐՍ (ՓԲԸ)

2

48,999,200

14

ԽՀՎ ՀՏ

01557589

ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ)

1

42,180,000

15

ԽՀՎ ՀՏ

01836706

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ)

295

40,588,914

16

ԽՀՎ ՀՏ

02233484

ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ)

16

36,163,006

17

Արաբկիր

00098479

ԳԱՄՄԱ ԷԼԵԿՏՐԻԿՍ (ՍՊԸ)

1

35,000,000

18

ԽՀՎ ՀՏ

01807983

«ԱԳԱԹ-777» (ՍՊԸ)

1

34,911,094

19

Գորիս

09202127

ԱՆԱՊԱՏ-2 (ԱԿ)

2

29,994,391

20

Կապան

09423183

ՆՈՐ ԿԱՐԻՆ (ՍՊԸ)

1

26,770,502

21

ԽՀՎ ՀՏ

00440378

ԱՊԱՌԱԺ (ՍՊԸ)

1

24,416,640

22

ԽՀՎ ՀՏ

00087963

ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ (ՍՊԸ)

1

24,158,810

23

Կենտրոն

02619587

ԵՎՐՈ ԷԼԵԿՏՐՈ (ՓԲԸ)

2

23,887,432

24

Գորիս

09811321

«ԲԱԶԱԼՏ-ԷՄ» (ՍՊԸ)

1

23,548,490

25

ԽՀՎ ՀՏ

01522459

ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ (ՓԲԸ)

1

22,320,000

26

Կենտրոն

02501614

ԱՎԻԱՏՐԱՆՍ (ՓԲԸ)

1

22,000,000

27

Կենտրոն

02701243

ԱՆԻԼԻՏ (ՍՊԸ)

1

21,718,541

28

ԽՀՎ ՀՏ

01520882

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» (ՓԲԸ)

3

21,128,902

29

ԽՀՎ ՀՏ

01850138

«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» (ՍՊԸ)

1

21,065,402

30

Արաբկիր

00108796

«ՖՐԻ ՔՆՍԹՐԱՔԹ» (ՍՊԸ)

1

20,729,119

31

ԽՀՎ ՀՏ

02807228

ՎԻՇԿԱ (ՍՊԸ)

6

20,219,619

32

ԽՀՎ ՀՏ

01222567

ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ (ՍՊԸ)

100

20,182,348

33

Արաբկիր

00084235

ՄՈՒՐԱՆ (ՍՊԸ)

1

15,600,000

34

Կապան

09417964

ՀԱՆՈՒԿ (ՍՊԸ)

1

14,862,000

35

Կենտրոն

01501855

ՀԱՅԱՍՏ.ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉ. (ՍՊԸ)

1

14,267,307

36

Մաշտոց

01253602

ՍՄԱՅԼ (ՍՊԸ)

2

14,071,503

37

ԽՀՎ ՀՏ

02248584

«ԹԵՈՖԱՐՄԱ» (ՍՊԸ)

13

12,804,118

38

Արաբկիր

00095318

ՀԻԴՐՈՄՈԼՈՏ (ՍՊԸ)

2

12,630,000

39

ԽՀՎ ՀՏ

01215786

ԷՍԿՈՒԼԱՊ (ՍՊԸ)

5

12,008,492

40

Էրեբունի

01241836

ՉԻՆԱՐ ՊԼԱՍՏ (ՍՊԸ)

1

11,695,681

41

ԽՀՎ ՀՏ

00807297

ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ)

81

11,303,669

42

ԽՀՎ ՀՏ

01844634

Ա ԵՎ Գ (ՍՊԸ)

10

10,910,620

43

Արաբկիր

00113744

Ե-ՊՐԻՆՏ (ՍՊԸ)

1

10,800,000

44

Արմավիր

04406774

«ԼԵԳԵՆԴԱ» (ՍՊԸ)

4

10,349,323

Ընդամենը

642

1,686,021,125

Այս խորագրի վերջին նյութերը