Լրահոս

21.10.2014 15:59


Իսրայելացիների 3/4–ը դեմ է 1967թ. սահմանի վերադարձին

Իսրայելացիների 3/4–ը դեմ է 1967թ. սահմանի վերադարձին

Իսրայելացիների մոտ երեք քառորդը չի ցանկանում վերադառնալ 1967թ. սահմաններին, նահանջել, այսպես կոչված, «կանաչ գիծ»։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները՝ իրականացված հոկտեմբերի կեսերին Հասարակական խնդիրների երուսաղեմյան կենտրոնում։
Ինչպես նշում է իսրայելական ԶԼՄ–ն, հարցվողների միայն 18,2%–ն է դրական արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններով, իսկ 74,3%–ը դեմ է եղել։ Հարցվածների 75%–ը դեմ է Հորդանանյան հովտի փոխանցմանը պաղեստինցիներին, 76,2%–ն էլ՝ Արևելյան Երուսաղեմի փոխանցմանը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը