Մոտ ժամանակներս կսկսվեն առաջին կամավորների պատվաստումներն Էբոլա տենդի դեմ, որոնք, հավանաբար, կօգնեն հաղթահարել մահացու ախտը։
«Հույս ունենք՝ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները կիրականացվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Թեստավորումը կտևի 6 ամսից մինչև մեկ տարի»,–«France Presse»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Մարի Պոլ Կինին։
ԱՀԿ–ն Էբոլայի դեմ առավել հեռանկարային է համարում VSV-EBOV և ChAd-EBO պատվաստանյութերը՝ բերանաբորբի հիման վրա ստեղծված, որում կան Էբոլայի գենն ու շիմպանզեի ադենովիրուսը։
Հիշեցնենք՝ Էբոլայի համաճարակը սրընթաց տարածվում է Արևմտյան Աֆրիկայում, եզակի դեպքեր են գրանցվել նաև արևմտյան այլ երկրներում ու ԱՄՆ–ում։ ԱՀԿ–ի տվյալներով՝ հոկտեմբերի 20–ի դրությամբ՝ մահացու տենդի զոհ է դարձել 4 555 մարդ 9 216 վարակվածից։
Շուտով կսկսվեն առաջին պատվաստումներն Էբոլայի դեմ