Լրահոս

21.10.2014 15:32


Շվեդիան չի անդամակցի ՆԱՏՕ–ին, սակայն կապերը դաշինքի հետ կարող են սերտանալ

Շվեդիան չի անդամակցի ՆԱՏՕ–ին, սակայն կապերը դաշինքի հետ կարող են սերտանալ

Շվեդիան մտադիր չէ մտնել ՆԱՏՕ, սակայն կապերը դաշինքի հետ կարող են ավելի սերտանալ։ Այս մասին հայտնել է թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենը, որը պաշտոնական այցով Թալինում է։
«Շվեդիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ–ից դուրս։ Սակայն կարող է խոսքը գնալ առավել սերտ համագործակցության մասին ռազմական դաշինքի հետ», – նշել է շվեդ վարչապետը։
Էստոնական կառավարության ղեկավար Թաավի Ռիյվասը համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ երկու պետությունների առաջնորդները միանման հայացքներ ունեն անվտանգության վերաբերյալ։
Հարցին՝ ի՞նչ հնարավոր գործողության կդիմի Շվեդիան, եթե Ոուսաստանը հարձակվի Էստոնիայի վրա, շվեդ վարչապետն ասել է՝ հարցը բավական շահադիտական է պատասխանելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը