Լրահոս

21.10.2014 15:08


Ռուբեն Հակոբյան. «Հոկտեմբերի 24–ին պետք է ներկայացվի միասնական «ճանապարհային քարտեզը»»

Ռուբեն Հակոբյան. «Հոկտեմբերի 24–ին պետք է ներկայացվի միասնական «ճանապարհային քարտեզը»»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ իրենց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հոկտեմբերի 24–ին Ազատության հրապարակում «եռյակի» հրավիրած հանրահավաքին։

–Բոլոր դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանրահավաքին, անգամ եթե միասնական ծրագիրն էլ չունենանք։ Բայց մենք դրել ենք կարևորագույն հարց՝ հարթակը պետք է լինի միասնական, ունենա միասնական «ճանապարհային քարտեզ», ինչի վրա մենք աշխատում ենք։ Հարթակից հնչած բոլոր ելույթները պետք է լինեն մեկ միասնականության շրջանակում,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ նախորդ անգամ էլ իշխանափոխության գնալու հարցի առումով հարթակը միասնական էր, իսկ հոկտեմբերի 24–ին պետք է ներկայացվի դրան հասնելու միասնական «ճանապարհային քարտեզը»։

–Ժողովուրդը միասնություն է ակնկալում, ուզում է տեսնել միասնական հարթակ՝ իր համար մատչելի «ճանապարհային քարտեզ», և զգալ, որ ինքն այս շարժման ուղղորդողն է։ Ժողովուդն այլևս խոսքերի հանրահավաք չի ակնկալում. նա սպասում է, որ խոսքը գործ դառնա, բայց միասնական հարթակով։ Ոչ թե հարթակը դառնա դեբատների դաշտ,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա հավելել է, որ իշխանությունն ինքնասիրահարվածությունը պետք է մի կողմ դնի, և այս ընթացքում ժողովրդի ճնշման տակ՝ գիտակցի իրականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը