Քաղաքական

21.10.2014 14:50


«Եռյակն» արտահերթ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել (տեսանյութ)

«Եռյակն» արտահերթ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել (տեսանյութ)

Քիչ առաջ խորհրդարանում ոչիշխանական երեք խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը», արտահերթ աշխատանքային խորհրդակցություն էին հրավիրել։ Դրա ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ օրակարգում քառօրյային վերաբերող մեկ հարց է եղել։

–Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմության արտահերթ հարցերը չքննարկվեն, և նրանք դիմեցին մանր խորամանկության։ Դա մեկ նպատակ է հետապնդում՝ ժամանակ ձգեն, լցնեն օրենքներով, որ ընդդիմությունը պետության մեջ ստեղծված իրավիճակի և Ընտրական օրենսգրքի մասին արտահերթ կարգով ներկայացված իր հարցը չքննարկի։ Նաև խախտում են ԱԺ կանոնակարգը։ ՀՀԿ–ականների չպատճառաբանված ակտիվությունը նույնպես պայմանավորված է դրանով,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա ավելացրել է, որ «եռյակի» խորհրդակցությանը եղել է առաջարկ՝ բոյկոտել ԱԺ աշխատանքները, սակայն որոշվել է ակտիվորեն մասնակցել այդ նախագծերի քննարկմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը