Արմեն Պողոսյան. «Մեր տնտեսության ոչ բարվոք վիճակը պայմանավորված է ներքին ոչ ճիշտ կազմակերպվածությամբ»
Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադառնալով երկրի տնտեսությանը՝ նշել է, որ այն գահավիժում է։ Այդ գահավիժման հիմնական պատճառներից մեկը, ըստ Պողոսյանի, իշխանության և օլիգարխիայի սերտաճումն է։
Բանախոսը մտահոգություն է հայտնել՝ եթե այսպես շարունակվի, կվերադառնանք մոմի լույսի ժամանակներին. «Հայաստանը տնտեսական առումով ունի ամենամեծ հաղթաթուղթը. ոչ մի երկիր չկա, որ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենա: Իսկ Հայաստանը միշտ էլ ունեցել է: Մեր տնտեսության ոչ բարվոք վիճակն ավելի շատ կախված է ոչ թե միջազգային իրադարձություններից կամ հարաբերություններից, այլ ներքին ոչ ճիշտ կազմակերպվածությունից: Մի՞թե պետք է մարդկանց բացատրել, որ պետք է, օրինակ, տրանսպորտը շահագործել էներգիայով: Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ենք մենք կազմակերպում մեր տնտեսությունը», – ասել է նա։