Անտեսելով ԵԽԽՎ բանաձևերի եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցների պահանջներն ու հորդորները, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվեց ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը: Դրանով իսկ ակնհայտ էր, որ այն նախատեսված է իրողությունները կոծկելու, պարտակելու հանցավոր հրահանգը կատարելու նպատակով։ Սույն հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը առավել խորացավ նրա առաջին մի քանի ամսվա ուղղորդվող ու ճապաղ աշխատանքի հետևանքով: Ուստիեւ, նույն միջազգային կառույցների պարտադրանքով, Մարտի 1-ի իրողությունների վստահություն ներշնչող բացահայտման նպատակով, զուգահեռ ստեղծվեց նաեւ Փորձագետների փաստահավաք խումբը՝ այս անգամ իշխանության եւ ընդդիմության հավասարակշիռ մասնակցությամբ: Վերջինիս աշխատանքի առաջին՝ վարչախմբի համար աննպաստ արդյունքները, մասնավորապես սպանությունների բացահայտումները, ստիպեցին Սերժ Սարգսյանին դադարեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը:
ԱԺ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցի առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
ա) Զեկույցը կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները:
բ) Միտումնավոր տապալելով իր առջեւ դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն ԱԺ հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն:
գ) Զեկույցը իրականում կազմվել է նախագահական ապարատի, Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության խոհանոցում եւ մատուցվել ԱԺ հանձնաժողովին, իսկ վերջինս այն ընդունել է իր գործունեության կանոնակարգի կոպիտ խախտումներով:
դ) Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթն ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք: Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը:
ե) Զեկույցն ըստ էության նաեւ Սերժ Սարգսյանի՝ որպես Մարտի 1-ի ջարդի ու սպանդի գլխավոր կազմակերպիչներից եւ պատասխանատուներից մեկի նկատմամբ մեղավորության, հանցագործության յուրատեսակ մի դատավճիռ է, ապացույց այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայնումիայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով: Միայն այդ դեպքում է բացատրելի դառնում ԱԺ հանձնաժողովին փաստերը կոծկելու նրա տրված հրահանգը, ինչպես նաեւ իրականության բացահայտման դեմ հարուցած խոչընդոտներն ու փաստացի արգելանքը:
զ) Մարտի 1-ի սպանդի եւ այլ իրադարձությունների բացահայտման խնդիրը, որպես հասարկությունը բարոյապես քայքայող գործոն, նույն սրությամբ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, եւ Հայ Ազգային Կոնգրեսը հետեւողականորեն շարունակելու է իրականությունը բացահայտելու ու հանրությունը ներկայացնելու իր գործը:
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը