Բելառուսում հնարավոր է՝ Վարչական իրավախախտումների կոդեքս վերադարձվի չաշխատող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու դրույթը, որոնք խուսափում են տեղավորվել աշխատանքի։ Հարցը բարձրացվել է նախագահ Լուկաշենկոյի մոտ կայացած նիստին։ «Ցանկանում եք վերադարձնել «ձրիակեր» հասկացությո՞ւնը՝ վերադարձրե՛ք։ Դա հասկանալի կլինի ժողովրդի համար։ Ոչ մի լավ բան, ինչ արվել է խորհրդային ժամանակներում, այդ թվում՝ եզրույթները, պետք չէ շպրտել», – ասել է նա։
Դրա հետ մեկտեղ՝ նախագահը պահանջել է անգործներին բոլոր հայտնի մեթոդներով ստիպել աշխատել, վերջ տալ պետական բարիքների անվճար բաժանմանը. «Մինչև հունվարի 1-ը միջոցներ ձեռնարկել, որպեսզի բոլորն աշխատեն, ստիպել բոլորին աշխատել»։
«Ինչպես ինձ զեկուցել են, մեր քաղաքացիներից 500 հազարը չի մասնակցում երկրի տնտեսությանը։ Թող 100 հազարը տնային տնտեսուհի լինի։ Իսկ 400 հազա՞րն ինչով է զբաղվում։ Ո՞ւմ հաշվին են ապրում», – նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ «ժամանակն է դադարեցնել ձրիակերությունը. 400 հազարը պետք է ներգրավվի աշխատանքի»։ Բելառուսի ֆիննախի ներկայացուցիչն էլ իր հերթին առաջարկել է երկրում ձրիակերության հարկ ներդնելու մասին։ Նախատեսվում է տարեկան հարկը սահմանել 2.6 մլն բելառուսական ռուբլի:
Բելառուսում մտադիր են պատժել ձրիակերության համար
Բելառուսում հնարավոր է՝ Վարչական իրավախախտումների կոդեքս վերադարձվի չաշխատող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու դրույթը, որոնք խուսափում են տեղավորվել աշխատանքի։ Հարցը բարձրացվել է նախագահ Լուկաշենկոյի մոտ կայացած նիստին։
«Ցանկանում եք վերադարձնել «ձրիակեր» հասկացությո՞ւնը՝ վերադարձրե՛ք։ Դա հասկանալի կլինի ժողովրդի համար։ Ոչ մի լավ բան, ինչ արվել է խորհրդային ժամանակներում, այդ թվում՝ եզրույթները, պետք չէ շպրտել», – ասել է նա։
Դրա հետ մեկտեղ՝ նախագահը պահանջել է անգործներին բոլոր հայտնի մեթոդներով ստիպել աշխատել, վերջ տալ պետական բարիքների անվճար բաժանմանը. «Մինչև հունվարի 1-ը միջոցներ ձեռնարկել, որպեսզի բոլորն աշխատեն, ստիպել բոլորին աշխատել»։
«Ինչպես ինձ զեկուցել են, մեր քաղաքացիներից 500 հազարը չի մասնակցում երկրի տնտեսությանը։ Թող 100 հազարը տնային տնտեսուհի լինի։ Իսկ 400 հազա՞րն ինչով է զբաղվում։ Ո՞ւմ հաշվին են ապրում», – նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ «ժամանակն է դադարեցնել ձրիակերությունը. 400 հազարը պետք է ներգրավվի աշխատանքի»։
Բելառուսի ֆիննախի ներկայացուցիչն էլ իր հերթին առաջարկել է երկրում ձրիակերության հարկ ներդնելու մասին։ Նախատեսվում է տարեկան հարկը սահմանել 2.6 մլն բելառուսական ռուբլի:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։