Լրահոս

21.10.2014 11:54


Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց մոլդովացիներին

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց մոլդովացիներին
Երեկ Մոլդովայի Վադուլ լուի Վոդա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 75-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին բացեց խաղի հաշիվը՝0:1: 76-րդ րոպեին Իվան Վորոպայը հաշիվը դարձրեց 0:2: 78-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին հաշիվը դարձրեց 0:3: 80-րդ րոպեին Մաքսիմ Կոժոչարուն դարձավ ևս մեկ գոլի հեղինակ: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ մոլդովացիների հաղթանակով 4:0 հաշվով:

Այս խորագրի վերջին նյութերը