Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Սեպտեմբերի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, ինչպես նաև բազմամյա անխոնջ և անձնվեր մարդասիրական գործունեության համար Քերոլայն Քոքսը պարգևատրվել է Պատվո շքանշանով: