Կարծիք

21.10.2014 10:49


«Իշխանությունները երթական անգամ փաստեցին, որ իրենց կադրային ռեզերվն արդեն ամբողջությամբ նեխած է»

«Իշխանությունները երթական անգամ փաստեցին, որ իրենց կադրային ռեզերվն արդեն ամբողջությամբ նեխած է»

Որևէ մեկի համար կասկած չի հարուցում այն, որ Սուրիկ Խաչատրյանը շատ հանկարածակի, նույնիսկ՝ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների համար, վերանշանակվեց մարզպետ այն բանից հետո, երբ «եռյակը» սկսեց մարզային հանդիպումների շրջան:
Խուճապի մեջ ընկած իշխանությունները Սուրիկին անմիջապես գործուղեցին Սյունիք, որպեսզի նա այնտեղ իր ավանդական ստոր ծառայությունները մատուցի իշխանություններին` ահաբեկելով և թույլ չտալով մարդկանց գնալ «եռյակի» հանրահավաքին: Եվ նա դա արեց՝ ինչքանով կարողացավ:
Սա նշանակում է մի բան: Այսօրվա իշխանությունները պատրաստ են կանգ չառնել նունիսկ ամենավատ քայլերի առաջ և Սուրիկ Խաչատրյանի նման մեկին, որը հայտնի է իր բազմաթիվ կատարած հանցագործություններով, վերանշանակեն մարզպետ:
Նրան նշանակելը հերիք չէր, իշխանությունները նրա վրա, հին մեղքերը քավելու նպատակով, դրեցին նոր պարտականություններ` չգիտես որտեղից գտնել և հրապարակ բերել ինչ-որ ազատամարտիկի, որը պետք է պատվերներ կատարեր` ուղղված Գագիկ Ծաոռւկյանի դեմ:
Այժմ այդ էժան քայլերն անելով՝ Սուրիկ Խաչատրյանը քավում է իր նախկինում գործած մեղքերը, որոնց թվում նույնիսկ պատգամավորների կողմից նշվում են ծեծկռտուքներ, դանակահարություններ, ահաբեկչություններ, գողություն, մարդասպանություն: Իշխանությունները պատրաստ են ներել Սուրիկի բոլոր այս մեղքերը, քանզի նրանց հենց նման մարդիկ են պետք, որոնք դրանք ծածկելու համար պատրաստ են ամեն ինչի: Եվ հիմա Սուրիկ Խաչատրյանն ապացուցում է, որ ինքը հենց այդ պիտանի գործիքներից է: Նա նախ ապացուցում է, որ դեռ ժամկետանց չէ, կարող է գործ կատարել, երկրորդ՝ հասկացնում է, որ ամեն գնով պատրաստ է ներողամտություն հայցել իր վերադասներից Բուդաղյանի սպանության համար, և պատրաստ է ամենաճղճիմ քայլերին, միայն թե իրեն չզրկեն իր պաշտոնից: Իսկ իշխանությունները հասկացել են, որ Սուրիկ Խաչատրյանը պատրաստ է սողալ իրենց առջև այդ ամենի համար, և նրան սողացնում են այսօր:
Թե որքան կշարունակվի այս ամենը, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումով իշխանությունները հերթական անգամ փաստեցին, որ իրենց կադրային ռեզերվն արդեն ամբողջությամբ նեխած է, և իրենք մնացել են սուրիկխաչատրյանների ու նրա նմանների հույսին:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը