Կարծիք

21.10.2014 10:43


«Հատված ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգից»

«Հատված ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգից»

Հոդված 131. Հայաստանի Հանրապետության ԱԺ­-ում հավատարմագրված լրագրողը ծառայության ժամանակ ղեկավարվում է ԱԺ հավատարմագրման կարգի, լրագրողական կանոնադրությունների պահանջներով և խմբագիրների հրամաններով:

Լրագրողը խաղաղ և պատերազմական ժամանակ պարտավոր է`
- հավատարիմ լինել լրագրողի երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր պատգամավորին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել պատգամավորին հաստավիզ լրագրողներից, կատարել լրագրողական պարտքը, անսասան տանել դրանից բխող դժվարությունները.
- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքը, կատարել բաժնի պետերի յուրաքանչյուր պահանջ.
- մշտապես տիրապետել մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և շփման վարպետությունը.
- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված գրիչը և մարտական տեխնիկան (ձայնագրիչ, ականջակալ, նեթբուք, մոդեմ, կրիչ), պահպանել ԱԺ գույքը.
- լինել ազնիվ, կարգապահ և խիզախ լրագրողական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.
- անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (խմբագիրներին) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել լրատվամիջոցի մարտական դրոշը.
- բարձր պահել լրագրողական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել օլիգարխների և նրանց կարիերիստների վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ լրագրողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.
- պահպանել լրագրողական հարգանքի, վարքի և լրագրողական ողջույնի կանոնները, մշտապես լինել կոկիկ հանգնված` մաքուր և բարետես.
- լինել աչալուրջ, խստորեն պահպանել ԱԺ միջանցքներում լսած գաղտնի զրույցները:

Հատված ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգից:

Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը