«Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի անտարբեր վեաբերմունքի հետևանքները» (լուսանկար)
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի անտարբեր վեաբերմունքի հետևանքները
Ինչպե՞ս կարելի է նմանատիպ հնագույն պատմության վկաներ` խաչքարեր ունենալ և վերաբերվել այսքան դաժան, ինչպե՞ս կարելի է նմանատիպ սրբավայր ունենալ և վերաբերվել բարբարոսաբար: Մեզ հայտնի ամենահին խաչքարը քանդակվել է 613 թվականին: Գրավոր աղբյուրները Կոթի հիմնադրումը վերագրում են ավելի վաղ շրջանի, և դա ճիշտ է, բայց նրա հնագույն և զարգացման բարձր մակարդակի վկան այն խաչքարն է, որի վրա գրված է «Ես՝ Մարկոսս, ես՝ Մաթոսս, կնկնցի խաչս յիշատակ մեր և ծնողաց մերոց, ով կարթայ՝ Աստված ողորմի ասա», խաչքարի կնետրոնում գրված է «ԹվԿբ» այսինքն՝ 613թ.։ Գրված է նաև քանդակողի անունը՝ «Մելիքսեթ կազմող»: Դա գյուղի հնության միակ կանգուն վկան է: Խաչքարը գտնվում է գյուղի «Խաչեր» կամ, ինչպես ասում են, «Քեֆոյ խաչեր» հնագույն գերեզմանոցի արևմտյան ծայրին: Այստեղ` ժայռաքարի դիմաց, կանգնած է կողք կողքի երեք խաչքար: Մեր նշած խաչքարերը գտնվում են կենտրոնում: Արձանագրության մի մասը գրված է խաչքարերի կողքին:
«Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի անտարբեր վեաբերմունքի հետևանքները» (լուսանկար)
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի անտարբեր վեաբերմունքի հետևանքները
Ինչպե՞ս կարելի է նմանատիպ հնագույն պատմության վկաներ` խաչքարեր ունենալ և վերաբերվել այսքան դաժան, ինչպե՞ս կարելի է նմանատիպ սրբավայր ունենալ և վերաբերվել բարբարոսաբար:
Մեզ հայտնի ամենահին խաչքարը քանդակվել է 613 թվականին: Գրավոր աղբյուրները Կոթի հիմնադրումը վերագրում են ավելի վաղ շրջանի, և դա ճիշտ է, բայց նրա հնագույն և զարգացման բարձր մակարդակի վկան այն խաչքարն է, որի վրա գրված է «Ես՝ Մարկոսս, ես՝ Մաթոսս, կնկնցի խաչս յիշատակ մեր և ծնողաց մերոց, ով կարթայ՝ Աստված ողորմի ասա», խաչքարի կնետրոնում գրված է «ԹվԿբ» այսինքն՝ 613թ.։ Գրված է նաև քանդակողի անունը՝ «Մելիքսեթ կազմող»: Դա գյուղի հնության միակ կանգուն վկան է: Խաչքարը գտնվում է գյուղի «Խաչեր» կամ, ինչպես ասում են, «Քեֆոյ խաչեր» հնագույն գերեզմանոցի արևմտյան ծայրին: Այստեղ` ժայռաքարի դիմաց, կանգնած է կողք կողքի երեք խաչքար: Մեր նշած խաչքարերը գտնվում են կենտրոնում: Արձանագրության մի մասը գրված է խաչքարերի կողքին:
Եկեք անտարբեր չլինենք մեզ շրջապատող միջավայրի հանդեպ