Աշխարհ

21.10.2014 09:56


Մոսկվայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհերի թվում է Ֆրանսիայի խոշորագույն նավթային ընկերության ղեկավարը

Մոսկվայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհերի թվում է Ֆրանսիայի խոշորագույն նավթային ընկերության ղեկավարը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 00.45-ին, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր «Ֆայլկոն-50» ինքնաթիռ: Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս այն բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Ըստ նախնական տվյալների` զոհվել են անձնակազմի երեք անդամներ և մեկ ուղևոր՝ Ֆրամսիայի խոշորագույն նավթային Total ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար 63-ամյա Կրիստոֆ դե Մարժերին։

Բոլորը մահացածները Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Այս խորագրի վերջին նյութերը