Երբ Սյունիքի մարզպետ նշանակվեց կարծես թե երկրի ամենավարկաբեկված, խայտառակ համբավ ունեցող հանցագործը, ամբողջ հանրությունն ապշած մնաց: Մարդիկ շատ բան հասկանալով՝ ամեն դեպքում զարմանում էին. «Լավ, մի՞թե ուրիշ տարբերակ չկար, մի՞թե իշխանությունը չի հասկանում՝ ինչ պարսավանքի է ինքն իրեն ենթարկում այդ նշանակմամբ, արդյոք էլ ոչ մի հենարան չունե՞ն»:
Իսկապես, նույնիսկ քաղաքական թոհուբոհով անցած շատ գործիչների համար սա անակնկալ էր, և բոլորը զարմանում էին` ինչո՞ւ: Չանցած դեռ մեկ ամիս՝ այս հարցի պատասխանը ստացվեց. արի ու տես, որ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Պարզվում է, որ իշխանությունն արդեն ամենակեղտոտ ու ստոր հանձնարարություններ կատարողների խնդիր ունի: Այն պահին, երբ ԲՀԿ առաջնորդը սկիզբ է դնում երկրում արմատական փոփոխությունների տանող լայնածավալ գործընթացի սկիզբը, իշխանությանն անհրաժեշտ են գործիքներ` մարդիկ, ովքեր մարդկային արժանապատվության ամենացածր աստիճանի լինելով՝ կփորձեն պախարակել նրան, ով բարին է անում երկրի համար, ով ձեռք է մեկնում կարիքավորին, ով անհաշտ է այս իրավիճակի հետ, ով փորձում է փոխել մարդկանց կյանքը, ով ցանկանում է երկիրը հանել աղետալի վիճակից: Երբ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ աղքատությունը Հայաստանում հասել է 40%-ի, որ արտագաղթն արդեն ճգնաժամային մակարդակի է, որ տնտեսությունն անկման մեջ է, որ քաղաքացին ունի հացի, դեղի ու արժանապատվության խնդիր, այդ պահին իշխանությանն անհրաժեշտ է որևէ մեկը, ով կփորձի ստվերել ԲՀԿ ղեկավարի անունը: Իսկ ո՞ր նորմալ մարդը կգնա այդ քայլին, ո՞ր ողջամիտ բանական էակն այդ պահին կխաղա կեղտոտ ու նվաստ պնակալեզի դերը: Այ, հենց այստեղ հայտնվեց Սյունիքի մարզպետի խարհրդական, ոմն Վոլոդյա Հովհաննիսյանը, որի արտահայտած ապուշությունները, բնական է, հրամցված են իր տերերի կողմից իրեն: Սա այն իրավիճակն է, երբ ստիպված դիմում են գոյության ցածրագույն աստիճանին իրենց մի կերպ պահպանող ոչնչություններին, քանի որ ուրիշ ոչ ոք հանձն չի առնի այդ ստոր գործողությունը: Հենց դրա համար, նախագահի խոստման համաձայն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նշանակեց Լիսկային, որպեսզի ի դեմս իրեն ու իր ենթակաների՝ իշխանությունն ունենա գոնե վերջին վայրահաչողների ու կեղտոտ հանձնարարություններ կատարողների խումբը: Ի դեպ, պետական բյուջեից աշխատավարձ ստացող սույն խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի սպառնալիքն արժանի է իրավապահ մարմինների ուշադրությանը: Եվ եթե այդ խորհրդականը զրպարտություններ չի անում, ուրեմն պետք է որ ինքը դիմեր իրավապահներին, այլ ոչ թե քրեական հանցակազմ պարունակող սպառնալիքներ հնչեցներ: Թե՞ մարդ սպանել ու չդատվելն արդեն սովորություն է դառնում: ԲՀԿ լրատվական ծառայության աշխատակից Սիլվա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Սիլվա Մանուկյան
Երբ Սյունիքի մարզպետ նշանակվեց կարծես թե երկրի ամենավարկաբեկված, խայտառակ համբավ ունեցող հանցագործը, ամբողջ հանրությունն ապշած մնաց: Մարդիկ շատ բան հասկանալով՝ ամեն դեպքում զարմանում էին. «Լավ, մի՞թե ուրիշ տարբերակ չկար, մի՞թե իշխանությունը չի հասկանում՝ ինչ պարսավանքի է ինքն իրեն ենթարկում այդ նշանակմամբ, արդյոք էլ ոչ մի հենարան չունե՞ն»:
Իսկապես, նույնիսկ քաղաքական թոհուբոհով անցած շատ գործիչների համար սա անակնկալ էր, և բոլորը զարմանում էին` ինչո՞ւ: Չանցած դեռ մեկ ամիս՝ այս հարցի պատասխանը ստացվեց. արի ու տես, որ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Պարզվում է, որ իշխանությունն արդեն ամենակեղտոտ ու ստոր հանձնարարություններ կատարողների խնդիր ունի: Այն պահին, երբ ԲՀԿ առաջնորդը սկիզբ է դնում երկրում արմատական փոփոխությունների տանող լայնածավալ գործընթացի սկիզբը, իշխանությանն անհրաժեշտ են գործիքներ` մարդիկ, ովքեր մարդկային արժանապատվության ամենացածր աստիճանի լինելով՝ կփորձեն պախարակել նրան, ով բարին է անում երկրի համար, ով ձեռք է մեկնում կարիքավորին, ով անհաշտ է այս իրավիճակի հետ, ով փորձում է փոխել մարդկանց կյանքը, ով ցանկանում է երկիրը հանել աղետալի վիճակից: Երբ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ աղքատությունը Հայաստանում հասել է 40%-ի, որ արտագաղթն արդեն ճգնաժամային մակարդակի է, որ տնտեսությունն անկման մեջ է, որ քաղաքացին ունի հացի, դեղի ու արժանապատվության խնդիր, այդ պահին իշխանությանն անհրաժեշտ է որևէ մեկը, ով կփորձի ստվերել ԲՀԿ ղեկավարի անունը: Իսկ ո՞ր նորմալ մարդը կգնա այդ քայլին, ո՞ր ողջամիտ բանական էակն այդ պահին կխաղա կեղտոտ ու նվաստ պնակալեզի դերը: Այ, հենց այստեղ հայտնվեց Սյունիքի մարզպետի խարհրդական, ոմն Վոլոդյա Հովհաննիսյանը, որի արտահայտած ապուշությունները, բնական է, հրամցված են իր տերերի կողմից իրեն:
Սա այն իրավիճակն է, երբ ստիպված դիմում են գոյության ցածրագույն աստիճանին իրենց մի կերպ պահպանող ոչնչություններին, քանի որ ուրիշ ոչ ոք հանձն չի առնի այդ ստոր գործողությունը: Հենց դրա համար, նախագահի խոստման համաձայն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նշանակեց Լիսկային, որպեսզի ի դեմս իրեն ու իր ենթակաների՝ իշխանությունն ունենա գոնե վերջին վայրահաչողների ու կեղտոտ հանձնարարություններ կատարողների խումբը:
Ի դեպ, պետական բյուջեից աշխատավարձ ստացող սույն խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի սպառնալիքն արժանի է իրավապահ մարմինների ուշադրությանը: Եվ եթե այդ խորհրդականը զրպարտություններ չի անում, ուրեմն պետք է որ ինքը դիմեր իրավապահներին, այլ ոչ թե քրեական հանցակազմ պարունակող սպառնալիքներ հնչեցներ: Թե՞ մարդ սպանել ու չդատվելն արդեն սովորություն է դառնում:
ԲՀԿ լրատվական ծառայության աշխատակից Սիլվա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից