Կարծիք

20.10.2014 21:20


Համլետ Կիրակոսյան. «Չկա՛ նման բան. Սահմանադրությունը պատճառ բերելն ազնիվ չէ»

Համլետ Կիրակոսյան. «Չկա՛ նման բան. Սահմանադրությունը պատճառ բերելն ազնիվ չէ»

Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ-ն Հայաստանում կառավարման ճգնաժամը պայմանավորում են Սահմանադրությամբ...

Չկա՛ նման բան. Սահմանադրությունը պատճառ բերելն ազնիվ չէ, պարոնա՛յք...

Սահմանադրությունը չէ մեղավոր, որ ընտրություններ են կեղծում, մենաշնորհներ ստեղծում, կուռուպցիա ու կաշառակերություն ծաղկեցնում, արդարադատության անարդարություն ձեւավորում, օլիգարխներ ու անգրագետ շկաֆներ բուծում, որոնք անարգել արածում են հայոց դաշտերում...

Սահմանադրությունը չէ մեղավոր, որ հակաժողովրդական օրենքներ ու որոշումներ են ընդունում, անտեսում քաղաքացիների շահերը, անարգում մարդկանց իրավունքները, որոնք արդարություն չտեսնելով՝ կա՛մ լքում են երկիրը, կա՛մ տապակվում սեփական յուղի մեջ...

Սահմանադրությունը չէ մեղավոր, որ զիջում ու ծախում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, ուտում կամ վաճառում երկրի հարստությունները...

Այս ամենի ու չնկարագրված շատ այլ բաների մեջ Սահմանադրությունը ոչ մի մեղք չունի...

Համլետ Կիրակոսյան

Այս խորագրի վերջին նյութերը