Լրահոս

20.10.2014 18:02


ԱԺ–ում նկարահանում և հաշվում են զուգարան մտնող–ելնողներին. հարցը հասել է ՄԻՊ–ին (տեսանյութ)

ԱԺ–ում նկարահանում և հաշվում են զուգարան մտնող–ելնողներին. հարցը հասել է ՄԻՊ–ին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է վերջերս մոդա դարձած տեսանկարահանող սարքերին և դիմելով դահլիճում ներկա Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ դժգոհել.

–Ամբողջ ժողովուրդն ընկել է կրակը այդ նկարահանող սարքերի ձեռքը, բայց պատկերացրեք այստեղի հարյուրավոր աշխատակիցների վիճակը, որ յուրաքանչյուր տուալետի դիմաց դրված է տեսանկարահանող սարք։ Տպավորություն է ստեղծվում, թե դա հատուկ նշանակության ռազմական օբյեկտ է։

Պատգամավորը պատմել է, որ օրեր առաջ իրեն է մոտեցել ԱԺ աշխատակիցներից մեկը և խնդրել փրկել իրենց այդ վիճակից։

–Ասում է՝ հիվանդացել էի, մարդ ես, բնական պահանջ է, «հատուկ նշանակության օբյեկտը» հաճախակի էի մտնում, դուրս գալիս։ Ասում է՝ չգիտեմ՝ ով է նստած հաշվառել, դրանից երկու օր անց կանչել է իմ ղեկավարը և ասում է՝ լսի՛ր, դու եկել ես էստեղ էդ օբյեկտից շուտ–շուտ օգտվելո՞ւ, թե՞ աշխատելու։ Ասում է՝ կարող է՝ ինձ աշխատանքից ազատեն։ Եկեք «հատուկ նշանակության այդ օբյեկտի» կողքն արագաչափ էլ տեղադրենք, որ մեկ էլ նայեն՝ ինչ արագությամբ ենք մտնում–ելնում,–նշել է Հ. Մարգարյանը, ում այս խոսքերից հետո դահլիճում նստած պատգամավորներից մեկն առաջարկել է կարմիր գծեր էլ քաշել։

–Եթե հավասարություն կա, էն մեր գործընկերները, ովքեր առանձին տուալետից են օգտվում իրենց սենյակներում, թող էդտեղ էլ մի հատ խոշոր տեսախցիկ դնեն, տեսանկարահանեն,–եզրափակել է ՕԵԿ–ական պատգամավորը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը