Ինքնահռչակված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում բանկային նոր համակարգ կստեղծվի։ Այս մասին հաղորդել է ԼԺՀ Գերագույն խորհրդի ղեկավար Ալեքսեյ Կարյակինը հանրապետության թոշակառուների հետ հանդիպմանը։ «Հին քարտերն այլևս չեն գործելու», – ասել է Կարյակինը։ Նրա խոսքերով՝ հանրապետությունում նոր բանկային քարտեր կստեղծվեն, որոնց վրա կփոխանցվեն թոշակները։ «Հանրապետության իշխանությունները դեռևս ի վիճակի չեն վճարել հուլիս–օգոստոս ամիսների թոշակները»,– հայտարարել է հանդիպմանը ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին։ Բոլոր վճարումները կստանան միայն միայնակ մայրերը, ազատամարտիկները և հաշմանդամները։ Հանրապետության վարչապետ Գեննադի Ցիպլակովը պարզաբանել է, որ սոցիալական վճարների դժվարությունները պայմանավորված են տնտեսական իրավիճակով։
Լուգանսկում կստեղծվի բանկային նոր համակարգ
Ինքնահռչակված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում բանկային նոր համակարգ կստեղծվի։ Այս մասին հաղորդել է ԼԺՀ Գերագույն խորհրդի ղեկավար Ալեքսեյ Կարյակինը հանրապետության թոշակառուների հետ հանդիպմանը։
«Հին քարտերն այլևս չեն գործելու», – ասել է Կարյակինը։ Նրա խոսքերով՝ հանրապետությունում նոր բանկային քարտեր կստեղծվեն, որոնց վրա կփոխանցվեն թոշակները։
«Հանրապետության իշխանությունները դեռևս ի վիճակի չեն վճարել հուլիս–օգոստոս ամիսների թոշակները»,– հայտարարել է հանդիպմանը ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին։
Բոլոր վճարումները կստանան միայն միայնակ մայրերը, ազատամարտիկները և հաշմանդամները։
Հանրապետության վարչապետ Գեննադի Ցիպլակովը պարզաբանել է, որ սոցիալական վճարների դժվարությունները պայմանավորված են տնտեսական իրավիճակով։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։