Լրահոս

20.10.2014 16:53


ՆԱՏՕ–ն ԻՊ դեմ շտապ ռազմական գործողության կոչ է արել

ՆԱՏՕ–ն ԻՊ դեմ շտապ ռազմական գործողության կոչ է արել

«Իսլամական պետությունը» ոչնչացնելու համար անհրաժեշտ է միջազգային լայն ճակատով շտապ ռազմական գործողություն իրականացնել։ Այս մասին, ինչպես հաղորդել է ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։
«Այդ սպառնալիքին հակազդելը բազմազգ ջանքեր է պահանջում, տարբեր մեթոդների լայն շրջանակ։ Շտապ ռազմական գործողություններ են անհրաժեշտ ԻՊ–ն թուլացնելու, հաղթելու և իրաքյան ու այլ տեղական ուժերի պաշտպանական ներուժը վերականգնելու համար», – ասել է Վերշբոուն Աբու Դաբիում։
Նրա խոսքերով՝ ԻՊ–ն ահաբեկչության «արտահանման» վտանգ է ստեղծում ՆԱՏՕ–ի և ԵՄ երկրների համար, և «այդպիսով սպառնալիք ներկայացնում բոլոր երկրների կայունությանն ու անվտանգությանը»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը