Քաղաքական

20.10.2014 16:59


Տ. Ուրիխանյան. «Փետրվար–մարտին անդրադառնա–չանդրադառնա՝ իշխանափոխությունը պետք է տեղի՛ ունենա»

Տ. Ուրիխանյան. «Փետրվար–մարտին անդրադառնա–չանդրադառնա՝ իշխանափոխությունը պետք է տեղի՛ ունենա»

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կանդրադառնա 2015թ. փետրվար-մարտ ամիսներին:

–Անդրադառնա–չանդրադառնա, ինչ էլ որ տեղի ունենա սահմանադրական, իբր, բարեփոխումների առթիվ, մեր ասելիքը դրա շուրջ շատ կարճ է՝ մենք դրան դե՛մ ենք,–մեկնաբանելով Սաղաթելյանի հայտարարությունը՝ «7օր»–ին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Վերջինի համար մեկ բան է ակնհայտ՝ սահմանադրական «բարեփոխումները» նախաձեռնելով և սոցիալական, տնտեսական և իրավական, իսկ հետո՝ քաղաքական դարձած և «եռյակի» կողմից ձևավորած օրակարգը մերժելով՝ «իշխանությունն ինքը սկսեց իր հեռանալու՝ իշխանափոխության գործընթացը»։

Ուրիխանյանն ընդգծել է, որ քաղաքականության մեջ գործընթացներ կան, որոնք հանգամանքների համապատասխան դասավորմամբ սկիզբ են առնում և ընթանում դեպի ավարտ.

–Իշխանափոխության գործընթացն այլևս ինչ–որ մեկի կամ քաղաքական ուժի ցանկությունների տիրույթում չէ։ Դա այլևս ժողովրդական ալիքի կողմից սկիզբ առած, լայն թափ ստացած և անպայման ավարտին հասնող պրոցես է։ Իշխանափոխությունը, որն այլևս դարձել է կենսական նշանակություն, պետք է տեղի ունենա ցանկացա՛ծ պարագայում։

Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժշետ է, որ բոլոր մարդիկ ոտքի կանգնեն, ոչ թե տանը նստած սպասեն՝ ինչ–որ անձնավորություններ գնան, և դա իրականացնեն։

–Սա գործընթաց է, որ սկիզբ է առել «եռյակի» նախաձեռնությամբ, բայց պիտի իրականացվի հանրային լայն զանգվածների գործուն մասնակցությամբ։ Երբ դա տեղի կունենա (իսկ մենք ակնկալում ենք, որ ամսի 24–ին տեղի՛ կունենա), այն ժամանակ էլ փոփոխությունները կիրականացվեն, ճիշտ այն պահին, երբ մեր գործի համակիր և նպատակների իրականացումը կիսող քաղաքացին դուրս կգա Ազատության հրապարակ։ Ամսի 24–ին ես հույս ունեմ, որ մարդիկ դուրս կգան, և կսկսեն այդ գործընթացը,–ամփոփել է Տ. Ուրիխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը