Կարծիք

20.10.2014 16:33


Գալուստ Սահակյան կամ Captain Obvious

Գալուստ Սահակյան կամ Captain Obvious

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարելու մասին լրագրողների հարցին՝ ասել է. «Դա եկել է Սովետական Միությունից... Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ»։

Ինչպես ասում են՝ Ֆրեյդն իր գործն արեց։ Գալուստ Սահակյանը, հիշելով Սովետական Միությունը, ակամայից խոստովանել է, որ ՀՀԿ–ն՝ Սարգսյանի գլխավորությամբ, բռնապետական համակարգ է ստեղծել վերջին վեց տարիների ընթացքում, ուղղակի «լայց» տարբերակով։
ԱԺ նախագահը հնչեցրել է այն, ինչ չպետք է հնչեցներ։ Սարգսյանին այս պահին Գալուստի «ֆրեյդյան» արջի ծառայությունն էր պակասում։
Ճիշտ է, Գալուստ Սահակյանն այլ բան էր ցանկանում ասել, բայց դե, ստացվեց՝ ինչպես ստացվեց։
Այն, որ 2008 թվականից երկրում քաղբանտարկյալներն անպակաս են, գաղտնիք է, երևի, միայն Բաղրամյան 26-ի համար, քանզի դա ընդունելը չի բխում իշխանության շահերից։ Ջայլամային քաղաքականություն forever. ահա այս իշխանությունների այցեքարտը։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը