Լրահոս

20.10.2014 15:52


Ճապոնիայի Միթիկո կայսրուհին տոնում է իր 80-ամյակը

Ճապոնիայի Միթիկո կայսրուհին տոնում է իր 80-ամյակը

Ճապոնիայի Միթիկո կայսրուհուն, որը տոնում է իր 80-ամյակը, մինչ այժմ չեն լքում հիշողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այս մասին նա պատմել է հոբելյանի կապակցությամբ արված գրառումներում, որոնք պաշտոնապես տարածել է նրա քարտուղարը, և հանդես եկել խաղաղության կոչով։
«Հաջորդ տարի, երբ նշվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը մենք պետք է մտածենք նրա մասին, թե ինչպիսի փորձություններ են պատել մարդկանց»։
Նա պատմել է, թե Տոկիոյի ամերիկյան ռմբակոծության ժամանակ, տարհանման մեջ ինչպիսի վախեր էր ապրում կապիտուլյացիայից հետո, չնայած չէր հասկանում պատերազմի պատճառները։
«Մեզ բոլորիս համար կարևոր է, որպեսզի հանուն խաղաղության ամբողջ աշխարհում արմատախիլ անենք բախումների արմատները Ճապոնիայում և արտասահմանում», – նշել է կայսրուհին, որը 55 տարի առաջ դարձել է միապետական ընտանիքի միակ շարքայինը։
Նա հարուստ գործարարի աղջիկ է եղել, լավ կրթություն ստացել, զբաղվել գրականությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ։ Կայսեր հետ ծանոթացել է թենիսի դաշտում։ Ապագա միապետը կարողացել է հաղթահարել դիմադրությունն ընտանիքում և պահպանողական շրջաններում, որոնք դեմ էին հանդես գալիս, որ նրա կինը դառնա պալատական արիստոկրատիայի հետ որևէ կապ չունեցող մի աղջիկ։
1959 թվականի նրանց հարսանիքը Ճապոնիայի համար դարձել է նոր, ավելի ազատ ժամանակների մեկնարկի խորհրդանիշ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը