Կարծիք

20.10.2014 15:06


Կիմա Եղիազարյան

Կիմա Եղիազարյան

Երբ մի երկրի ղեկավար իր կրթական ցենզով եւ, ընդհանրապես, արժեհամակարգով միջինից ցածր մակարդակի սուբյեկտ է, ով խառատություն անելու ընթացքում մեկ-մեկ էլ իրիկունները դասի է գնացել…

Երբ այդ մարդու մտավոր ու հոգեւոր «բագաժն» ավելին չէ, քան ծուռ խիարների եւ տոկոսխփոցիների մասին «իմաստակությունները»…

Երբ նրա հետաքրքրությունների շրջանակը, ինչպես լավատեղյակներն են պնդում, սահմանափակվում է «կոն դնելով» ու հարսանիք-թաղում-կնունքներին մասնակցությամբ, ինչի հետեւանքով կարեւոր գագաթաժողովներում ննջում է…

Երբ այդ ղեկավարը գնահատում եւ իրեն շրջապատում է հանցագործ պաշտոնյաներով՝ չթաքցնելով իր համակրանքը կրիմինալ տարրի հանդեպ...

Երբ նման ղեկավարը քծնանքն ու շողոքորթությունը դրել է «ինստիտուցիոնալ» հիմքերի վրա…

Երբ պետության գլուխ անցած մարդը ոչինչ չստեղծելով՝ նույն այդ պետությունը դիտարկում է սեփական հարստության աղբյուր, ինչի հետեւանքով երկիրը դատարկվում է, իսկ աղքատությունը՝ աճում…

Երբ այդ «առաջնորդը» արտաքին ճակատում այնպես է գործում, որի հետեւանքով միջազգային ասպարեզում երկրի վարկանիշը դառնում է զրոյական…
Երբ այդպիսին է երկրի ղեկավարը, այլեւս իմաստ չունի քննարկել այն անձանց, ովքեր հավակնում են այդ պաշտոնին:

Չեմ կարծում, թե հավակնորդները նման «արժանիքներ» ունեն:

Չունեն, հետեւաբար անիմաստ է քննարկել նրանց անձն ու մտավոր-հոգեւոր ներուժը:

Ավելի վատը չի լինում, քան կա, ու Քաջ Նազարի բախտով նստած է գահին:

Այս խորագրի վերջին նյութերը