Լրահոս

20.10.2014 14:50


Գալուստ Սահակյան. «Քաղբանտարկյալի թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ»

Գալուստ Սահակյան. «Քաղբանտարկյալի թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարելու մասին լրագրողների հարցին՝ ասել է, որ Հայաստանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի։

–Դա եկել է Սովետական Միությունից։ Իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել քաղբանտարկյալները: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ: Քաղբանտարկյալները նրանք էին, ովքեր ընդհատակյա գործողություններ էին ծավալում: Իսկ հիմա բացեիբաց ով ինչ ուզում է՝ խոսում է, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը,–ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ շատ լավ է ճանաչում Շանթ Հարությունյանին, և ցավում է տեղի ունեցածի համար։

–Փորձությունների, խոչընդոտների և ամեն ինչի ճանապարհը քաղբանտարկյալ լինելն է,–ասել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը