Լրահոս

20.10.2014 14:18


Հայ և լեհ հնագետների աշխատանքներն արտացոլող լուսանկարների ցուցադրություն Մեծամորում

Հայ և լեհ  հնագետների  աշխատանքներն  արտացոլող լուսանկարների  ցուցադրություն  Մեծամորում

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում ս. թ. հոկտմբերի 21-ին, ժամը 15. 00-ին կբացվի ցուցադրություն: 30 վահանակներով /ստենդներով/ ներկայացված կլինեն Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված հնագիտական պեղումները: Յուրաքանչյուր վահանակի /ստենդի/ վրա մի հուշարձանի, գտածոյի լուսանկար կլինի: Կներկայացվեն նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի մասնագետների` վերջին տարիներին կատարած պեղումների լուսանկարները:

Ցուցադրության բացմանը ներկա կլինի Վարշավայի հնագիտության համալսարանի Exsplorer club-ի ղեկավար Մարիուշ Ժուկովսկին: Հրավիրվածների թվում են նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պաշտոնատար այլ անձինք:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական իջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը