Լրահոս

20.10.2014 14:03


ՀՅԴ–ն չի միացել «եռյակի» ստորագրահավաքին

ՀՅԴ–ն չի միացել «եռյակի» ստորագրահավաքին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ ոչիշխանական խմբակցությունները խորհրդարանի օրակարգում երկու արտահերթ հարց էին ներառել՝ «Հայտարարություն Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» և «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին։

ՀՅԴ խմբակցությունը, սակայն, չի միացել այդ հարցերն ԱԺ օրակարգում ընդգրկելու համար ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» նախաձեռնած ստորագրահավաքին։

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք բոլոր այդ մոտեցումներին կողմ ենք, բայց այն ոճը, որով գործում է «եռյակը», մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Դաշնակցությունը երբեք թույլ չի տա, որ իր հետ այդ ոճերով խոսեն»,–լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ՀՅԴ–ն միանում է այն նախաձեռնություններին, որոնց մեջ ինքը դերակատար է եղել.

–Եթե մեր հետ չի քննարկվել, մեզ դեմ են տալիս ինչ–որ թուղթ ստորագրել, մենք երբեք դա չենք անի, չենք էլ արել։

Ինչ վերաբերում է «քառյակում» ՀՅԴ–ի լինել–չլինելուն, Ա. Ռուստամյանն ընդգծել է. «Մենք կանք այնտեղ, որտեղ կանք 124 տարի, և շարունակելու ենք լինել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը