Լրահոս

20.10.2014 13:08


Բակո Սահակյան. «Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է Արցախի սոցիալ-տնտեսական եւ անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը»

Բակո Սահակյան. «Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է Արցախի սոցիալ-տնտեսական եւ անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման եւ ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը:

Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է Արցախի սոցիալ-տնտեսական եւ անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը ու առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներին:

Անդրադառնալով ներկա ժամանակահատվածում ոլորտում առկա խնդիրներին` ԼՂՀ ղեկավարն անհրաժեշտ է համարել տեխնիկական բազայի շարունակական արդիականացումը, որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, գաղափարախոսական լուրջ աշխատանքի իրականացումը` հավելելով, որ այսուհետ էլ հեռահաղորդակցությանն առնչվող հիմնախնդիրները կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը