Դահլիճը զանգվածաբար լքողների պատճառով Օբաման ընդհատել է իր ելույթը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը՝ ի պաշտպանություն Մերիլենդի նահանգապետի թեկնածու Էնթոնի Բրաունի, ձախողվել է։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Ելույթի ընթացքում Օբաման մի քանի անգամ հավաքվածներին կոչ է արել գնալ քվեարկության։
«Չի կարող ոչ մի արդարացում լինել։ Դուք պե՛տք է քվեարկեք»,–հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Սակայն ուշադրություն չդարձնելով Օբամայի ելույթին՝ մարդիկ զանգվածաբար լքել են դահլիճը։ Արդյունքում՝ ԱՄՆ ղեկավարը ստիպված է եղել դադարեցնել իր ելույթը։