Լրահոս

20.10.2014 12:29


Ոչիշխանական խմբակցություններն ԱԺ երկու արտահերթ հարց են ներկայացրել

Ոչիշխանական խմբակցություններն ԱԺ երկու արտահերթ հարց են ներկայացրել

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդդիմությունը՝ 44 ստորագրությամբ, խորհրդարանի օրակարգում երկու արտահերթ հարց է ներառել՝ «Հայտարարություն Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» և «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին։

Զուրաբյանը նշել է, որ միաժամանակ Կառավարությունն անհետաձգելի համարվող նախագծեր է ներկայացրել, որոնց քննարկման համար իրականում դեռ երեք ամիս ժամկետ կա։

–Ըստ ԱԺ կանոնակարգի՝ խորհրդարանի նախագահը լիազորություն չունի սահմանել հաջորդականություն արտահերթ հարցերի համար։ Մեզ համար ակնհայտ է, որ ըննդիմության կողմից ներկայացված հարցերն ունեն առաջնահերթություն Կառավարության ներկայացրած հարցերի նկատմամբ,–ասել է Լ. Զուրաբյանը,–մենք կառավարման ճգնաժամի մասին հարցը պատահական չենք ներկայացրել։ Հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ արձանագրել են, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով։ Պետք է անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել, քանի որ ամբողջ ժողովուրդը սպասում է այս հարցի լուծմանը։ Մեր բարձրացրած հարցն իսկապես անհետաձգելի է։

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, նկատել է. «Ինչպես կանոնակարգն է պահանջում, այդ նույն ոգով էլ կքննարկենք ձեր հարցը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը