Լրահոս

20.10.2014 12:01


Լոռիում 40-ամյա տղամարդը կրակխառնիչով ծեծել է կնոջը

Լոռիում 40-ամյա տղամարդը կրակխառնիչով ծեծել է կնոջը

«Փաստինֆո»–ն հայտնում է, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներով ու կոտրվածքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա մի կին, ով դաժան ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից: «Նախնական հետազոտություններով՝ կնոջ մոտ ախտորոշվել է «քթոսկրի կոտրվածք, ստորին ծնոտի ձախ կեսի այտուց, աջ ականջախեցու, մեջքի եւ հետույքային շրջանի հեմատոմիա, գլխուղեղի ցնցում»: Պարզվում է՝ կնոջ 40-ամյա ամուսինը վիճաբանության ժամանակ ոչ միայն ձեռքերով է ծեծել նրան, այլ նաեւ մետաղյա կրակխառնիչով հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին»,- գրում է կայքը: Մանրամասն՝ Pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը