Լրահոս

20.10.2014 11:50


Օտարերկրացուն ծեծի ենթարկողներից մեկը հայտնաբերվել է

Օտարերկրացուն ծեծի ենթարկողներից մեկը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1992 թ. ծնված Սարգիս Կ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Ա. Մանուկյան փողոցի խաչմերուկում Գրեգորի Ռ.-ին ծեծի են ենթարկել ինքը և իր ընկերը` ՌԴ քաղաքացի, 1993 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը