Լրահոս

20.10.2014 11:33


Շարունակվում են Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման աշխատանքները

Շարունակվում են Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման աշխատանքները

Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքները։

Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվում են 2005 թվականից: 2014 թ-ի համար նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել 150 հա տարածքում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: Աշխատանքները շարունակվում են և, հաշվի առնելով այն փաստը, որ ավարտվել են դժվարանցանելի, ճահճոտ տեղամասում իրականացվող աշխատանքները, կապալառու կազմակերպությունը՝ «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲ ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ մաքրել նախատեսված ողջ տարածքը: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ ամենշաբաթյա այցելություններով անձամբ է հետևում մաքրման աշխատանքներին և հետևողական է լինելու որպեսզի շինարարական ընկերությունը սահմանված ժամկետներում պատշաճ կերպով կատարի ստանձնած պարտավորությունները:

Մաքրման աշխատանքների ընթացքում առաջացող թափուկները սկզբնական շրջանում կուտակվում էին լճի հարակից համայնքների տարածքներում: Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում հատկացվել են հատուկ տարածքներ՝ թափուկների կուտակման համար: Նախատեսվում է թափուկների մի մասը հատուկ տեխնոլոգիաների ներդրումից հետո վերածել խտացված վառելանյութի, որը կիրացվի սահմանված կարգով:

Այս խորագրի վերջին նյութերը