Լրահոս

20.10.2014 11:31


Առողջապահության նախարարությունը հերքում է հանրապետությունում խոլերայի որևէ դեպքի առկայությունը

Առողջապահության նախարարությունը հերքում է հանրապետությունում խոլերայի որևէ դեպքի առկայությունը

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկատվություն, թե իբր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով խոլերայի դեպքեր են արձանագրվել, և իբր 5 երեխա հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և, առհասարակ, հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը