ԱՄՆ–ը Քոբանին պաշտպանող քրդերին զենք, զինամթերք և դեղորայք է նետել
Ամերիկացի զինվորականները կիրակի սիրիական Քոբանի քաղաքը պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին զենք, զինամթերք և դեղորայք են գցել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։ Զինյալները հստակեցրել են, որ մատակարարումն իրականացվել է «С-130» ինքնաթիռներով։ Այդ տեղեկատվությունը հաստատել են նաև ԱՄՆ–ի վարչակազմի ներկայացուցիչները հատուկ ճեպազրույցի ժամանակ։ Նրանց խոսքերով՝ որոշումը կայացվել է մարդասիրական աղետը և խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը կանխելու նպատակով։
Հիշեցնենք՝ մի քանի ամիս է՝ շարունակվում է թուրքական սահմանի մոտ գտնվող Քոբանիի պաշտպանությունն «Իսլամական պետությունից»։
ԱՄՆ–ը Քոբանին պաշտպանող քրդերին զենք, զինամթերք և դեղորայք է նետել
Ամերիկացի զինվորականները կիրակի սիրիական Քոբանի քաղաքը պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին զենք, զինամթերք և դեղորայք են գցել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Զինյալները հստակեցրել են, որ մատակարարումն իրականացվել է «С-130» ինքնաթիռներով։
Այդ տեղեկատվությունը հաստատել են նաև ԱՄՆ–ի վարչակազմի ներկայացուցիչները հատուկ ճեպազրույցի ժամանակ։ Նրանց խոսքերով՝ որոշումը կայացվել է մարդասիրական աղետը և խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը կանխելու նպատակով։
Հիշեցնենք՝ մի քանի ամիս է՝ շարունակվում է թուրքական սահմանի մոտ գտնվող Քոբանիի պաշտպանությունն «Իսլամական պետությունից»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։