Եգիպտոսի կառավարությունը 6 միջազգային ընկերության հետ պայմանագիր է կնքել Սուեզի ջրացքի կրկնօրինակը ստեղծելու համար։ Այս մաին հայտնում է «Reuters»-ը: Սա երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսիի՝ երկրի տնտեսության վերականգնման առաջնային ծրագրերից մեկն է: Նոր ջրանցքի կառուցման աշխատանքներին մասնակցելու են ընկերություններ ՄԱԷ-ից, ԱՄՆ-ից, Բելգիայից և Նիդեռլանդներից: Նոր ջրանցքն անցնելու է հնին զուգահեռ, որը կառուցվել էր 145 տարի առաջ:
Եգիպտոսում նոր Սուեզի ջրանցք են փորելու