«Սերժ Սարգսյանի հետ ցանկացած տիպի կոմպրոմիսը կսպասարկի հենց Սարգսյանի շահերը»
Հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի ստորագրումը մինչև գալիք տարվա փետրվար-մարտ ամիսները: Հասկանալի է, որ այս որոշումը Սարգսյանը կայացրել է ընդդիմության ճնշումների ներքո, և այս գործում շատ մեծ դեր է խաղացել հոկտեմբերի 10-ի մարդաշատ և քաղաքականապես գրագետ կազմակերպված հանրահավաքը: Ակնհայտ է նաև, որ այս՝ ստիպված թայմ-աուտը Սերժ Սարգսյանը փորձելու է օգտագործել ընդդիմությունը պառակտելու համար, քանզի նա բոլորիցս լավ է հասկանում, որ ընդդիմության այս ֆորմատի պահպանումը կհանգեցնի իշխանափոխության: Ակնհայտ է, որ այս պարզ ճշմարտությունը գիտակցում են նաև ընդդիմության շարքերը: Սակայն գիտակցելը քիչ է: Պետք է գործել և և այնպիսի քաղաքական գործընթաց նախաձեռնել, որի հետևանքով Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընդհանրապես հրաժարվել Սահմանադրությունը փոխելու մտքից: Եվ այդ ճանապարհի կարևոր հանգրվան է հանդիսանում հոկտեմբերի 24-ը: Այդ օրը ժողովրդին պետք է ներկայացվի անցնցում իշխանափոխության գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ, իսկ իշխանությունը պետք է հստակ ուղերձ ստանա, որ նոր իշխանությունը չի գալու անձնական հաշիվներ մաքրելու կամ ինքնադատաստաններ կազմակերպելու համար, այլ գալու է երկիրը ճգնաժամից դուրս բերելու առաքելությամբ: Այս 5-6 ամիսը ընդդիմությունը պետք է օգտագործի իշխանական բուրգը հիմնովին քայքայելու համար։ Անհրաժեշտ է «կամուրջներ ստեղծել» իշխանության այն թևերի հետ, որոնք, գիտակցելով երկրի ներկայիս ճգնաժամային իրավիճակը, պատրաստ կլինեն հետագայում Հայաստանի Հանրապետությանը ծառայություններ մատուցելու: Իսկ Սերժ Սարգսյանը պետք է անվտանգության հստակ երաշխիքներ ստանա: Այս կես տարվա ընթացքում անհրաժեշտ է նաև խուսափել երկիրն ու քաղաքական դաշտը օտարների և յուրայինների բաժանելուց, անձնական վիրավորանքներից և ցանկացած տիպի սպառնալիքից: Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանումը այլ ելք, քան անցնցում իշխանափոխություն, մեզ չի թողնում, այդ իսկ պատճառով է անհրաժեշտ խուսափել ցանկացած տիպի բախումներից:
Հ.Գ.: Մինչև 2015 թվականի փետրվար-մարտ ամիսները ընդդիմության շարքերը պառակտելու համար Սերժ Սարգսյանը հնարավոր է փորձի դիմել քաղաքական առևտրի: Թող բոլորը հասկանան, որ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած տիպի կոմպրոմիսը կսպասարկի հենց Սարգսյանի շահերը, քանզի մեր երկրի պատմությունը ցույց է տալիս, որ նրա հետ կոմպրոմիսի գնացածները արժեզրկվում են և ենթարկվում «գեղամյանացմանը»: Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
«Սերժ Սարգսյանի հետ ցանկացած տիպի կոմպրոմիսը կսպասարկի հենց Սարգսյանի շահերը»
Հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի ստորագրումը մինչև գալիք տարվա փետրվար-մարտ ամիսները:
Հասկանալի է, որ այս որոշումը Սարգսյանը կայացրել է ընդդիմության ճնշումների ներքո, և այս գործում շատ մեծ դեր է խաղացել հոկտեմբերի 10-ի մարդաշատ և քաղաքականապես գրագետ կազմակերպված հանրահավաքը:
Ակնհայտ է նաև, որ այս՝ ստիպված թայմ-աուտը Սերժ Սարգսյանը փորձելու է օգտագործել ընդդիմությունը պառակտելու համար, քանզի նա բոլորիցս լավ է հասկանում, որ ընդդիմության այս ֆորմատի պահպանումը կհանգեցնի իշխանափոխության: Ակնհայտ է, որ այս պարզ ճշմարտությունը գիտակցում են նաև ընդդիմության շարքերը: Սակայն գիտակցելը քիչ է: Պետք է գործել և և այնպիսի քաղաքական գործընթաց նախաձեռնել, որի հետևանքով Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընդհանրապես հրաժարվել Սահմանադրությունը փոխելու մտքից:
Եվ այդ ճանապարհի կարևոր հանգրվան է հանդիսանում հոկտեմբերի 24-ը: Այդ օրը ժողովրդին պետք է ներկայացվի անցնցում իշխանափոխության գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ, իսկ իշխանությունը պետք է հստակ ուղերձ ստանա, որ նոր իշխանությունը չի գալու անձնական հաշիվներ մաքրելու կամ ինքնադատաստաններ կազմակերպելու համար, այլ գալու է երկիրը ճգնաժամից դուրս բերելու առաքելությամբ:
Այս 5-6 ամիսը ընդդիմությունը պետք է օգտագործի իշխանական բուրգը հիմնովին քայքայելու համար։ Անհրաժեշտ է «կամուրջներ ստեղծել» իշխանության այն թևերի հետ, որոնք, գիտակցելով երկրի ներկայիս ճգնաժամային իրավիճակը, պատրաստ կլինեն հետագայում Հայաստանի Հանրապետությանը ծառայություններ մատուցելու: Իսկ Սերժ Սարգսյանը պետք է անվտանգության հստակ երաշխիքներ ստանա:
Այս կես տարվա ընթացքում անհրաժեշտ է նաև խուսափել երկիրն ու քաղաքական դաշտը օտարների և յուրայինների բաժանելուց, անձնական վիրավորանքներից և ցանկացած տիպի սպառնալիքից:
Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանումը այլ ելք, քան անցնցում իշխանափոխություն, մեզ չի թողնում, այդ իսկ պատճառով է անհրաժեշտ խուսափել ցանկացած տիպի բախումներից:
Հ.Գ.: Մինչև 2015 թվականի փետրվար-մարտ ամիսները ընդդիմության շարքերը պառակտելու համար Սերժ Սարգսյանը հնարավոր է փորձի դիմել քաղաքական առևտրի: Թող բոլորը հասկանան, որ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած տիպի կոմպրոմիսը կսպասարկի հենց Սարգսյանի շահերը, քանզի մեր երկրի պատմությունը ցույց է տալիս, որ նրա հետ կոմպրոմիսի գնացածները արժեզրկվում են և ենթարկվում «գեղամյանացմանը»:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից