Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության, բռնությանզուգորդմամբպաշտոնեականլիազորություններնանցնելուևառողջությանհամարոչվտանգավորբռնությունգործադրելով՝կողոպուտկատարելուդեպքիառթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ 2009թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Գեղարքունիք մարզի Գանձակ գյուղի բնակիչներ Կ. Սարգսյանը, Գ. ԳալստյանըևՍ. Հակոբյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ բարձրաձայնզրուցելենմիմյանցհետ՝ խախտելով հասարակական կարգը:
Տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Ս. ԿարապետյանըևՀ. Մելքումյանը մոտեցել են վերոհիշյալ անձանց: Սակայն նրանց կարգի հրավիրելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից, փորձել են նրանց ապօրինաբար ենթարկել անձնական խուզարկության: Հանդիպելով դժգոհության՝ ոստիկանները ռադիոկապի միջոցով օգնություն են խնդրել մյուս կարգախմբերից: Ապա բռնությունկիրառելով՝ ձեռքերով և իրենց տրամադրության տակ գտնվող ռետինե մահակներով ծեծի են ենթարկել հիշյալ քաղաքացիներին, որի ընթացքում Ս. Հակոբյանի գրպանից հափշտակել են 300 000 ՀՀ դրամ:
Օգնության եկած ՀՀ ոստիկանության՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, տեսնելով, որ հիշյալ քաղաքացիներին ծեծի են ենթարկում, այն կանխելու և ծառայողական պարտականություններն օրենքով սահմանված կարգով իրականացնելու փոխարեն՝ դուրսենեկելիրենցծառայողականլիազորություններիշրջանակներից՝ շարունակելով ծեծի ենթարկել Կ. Սարգսյանին, Գ. ԳալստյանինևՍ. Հակոբյանին: Այնուհետև ծեծի ենթարկվածներին բռնության զուգորդմամբ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին:
ՀՀ ոստիկանության՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Ս. Կարապետյանի, Հ. Մելքումյանի և մյուս ոստիկանների ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացիներ Կ. Սարգսյանին, Գ. Գալստյանին և Ս. Հակոբյանին պատճառվելենմարմնականվնասվածքներ, ինչպես նաև էական վնաս է պատճառվել քաղաքացիների և պետության օրինական շահերին:
Փաստի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ կողոպուտ, և 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն:
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության, բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ 2009թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Գեղարքունիք մարզի Գանձակ գյուղի բնակիչներ Կ. Սարգսյանը, Գ. Գալստյանը և Ս. Հակոբյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ բարձրաձայն զրուցել են միմյանց հետ՝ խախտելով հասարակական կարգը:
Տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Ս. Կարապետյանը և Հ. Մելքումյանը մոտեցել են վերոհիշյալ անձանց: Սակայն նրանց կարգի հրավիրելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից, փորձել են նրանց ապօրինաբար ենթարկել անձնական խուզարկության: Հանդիպելով դժգոհության՝ ոստիկանները ռադիոկապի միջոցով օգնություն են խնդրել մյուս կարգախմբերից: Ապա բռնություն կիրառելով՝ ձեռքերով և իրենց տրամադրության տակ գտնվող ռետինե մահակներով ծեծի են ենթարկել հիշյալ քաղաքացիներին, որի ընթացքում Ս. Հակոբյանի գրպանից հափշտակել են 300 000 ՀՀ դրամ:
Օգնության եկած ՀՀ ոստիկանության՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, տեսնելով, որ հիշյալ քաղաքացիներին ծեծի են ենթարկում, այն կանխելու և ծառայողական պարտականություններն օրենքով սահմանված կարգով իրականացնելու փոխարեն՝ դուրս են եկել իրենց ծառայողական լիազորությունների շրջանակներից՝ շարունակելով ծեծի ենթարկել Կ. Սարգսյանին, Գ. Գալստյանին և Ս. Հակոբյանին: Այնուհետև ծեծի ենթարկվածներին բռնության զուգորդմամբ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին:
ՀՀ ոստիկանության՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Ս. Կարապետյանի, Հ. Մելքումյանի և մյուս ոստիկանների ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացիներ Կ. Սարգսյանին, Գ. Գալստյանին և Ս. Հակոբյանին պատճառվել են մարմնական վնասվածքներ, ինչպես նաև էական վնաս է պատճառվել քաղաքացիների և պետության օրինական շահերին:
Փաստի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ կողոպուտ, և 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն:
Կատարվում է նախաքննություն: