Կարծիք

18.10.2014 17:25


Դեռ որքա՞ն պետք է վատ պայմաններում ապրի մեր ժողովուրդը

Դեռ որքա՞ն պետք է վատ պայմաններում ապրի մեր ժողովուրդը

Հանցագործությունների քանակը պետության և հասարակության տեսանելի ցուցիչներից մեկն է, և եթե ուսումնասիրեք ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված վիճակագրությունը և կտեսնեք, որ տարիների կտրվածքով և մանավանդ վերջին ամիսների ցուցանիշներով ակնհայտ աճել են հանցագործությունների քանակը:

Զարգացած երկրներում ընդունված նորմ է, որ հանցագործության թվի աճը հավասարազոր է տվյալ երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը:

Ակնհայտ է, որ այս առումով երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը, գործազրկությունն ու պաշտոնապես մեկ միլիոն աղքատներ ունեցող պետությունում սրընթաց աճում է հանցագործությունների թիվը:

Մինչև ու՞ր և մինչև ինչքա՞ն պետք է գահավիժի մեր ժողովուրդը:

Դեռ որքա՞ն պետք է վատ պայմաններում ապրի մեր ժողովուրդը:

Նմանօրինակ երևույթների դեմ պայքարելու ենք այնքան, մինչև հասնենք մեր ժողովրդի կողմից ցանկալի արդյունքի հաստատմանը:

Մեր գործողությունների մասին բարձրաձայնելու ենք հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան

Այս խորագրի վերջին նյութերը