Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն այս գիշեր ավտոպատահարի է ենթարկվել։ Ինչպես հայտնել է տեղական ԶԼՄ–ն, ծառայողական մեքենային, որում գտնվում էր վարչապետը, բարձր արագությամբ ընթացող մեքենա է հարվածել։ «Այո, այսօր մեքենան հարվածել է իմ մեքենային։ Ես չեմ տուժել. ինձ լավ եմ զգում», – հայտարարել է Վուչիչը։ ՃՏՊ–ն պատահել է սերբական մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռազմաբժշկական ակադեմիայի շենքի դիմաց։ Փաստով կատարվում է հետաքննություն։
Սերբիայի վարչապետն ավտոպատահարի է ենթարկվել
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն այս գիշեր ավտոպատահարի է ենթարկվել։
Ինչպես հայտնել է տեղական ԶԼՄ–ն, ծառայողական մեքենային, որում գտնվում էր վարչապետը, բարձր արագությամբ ընթացող մեքենա է հարվածել։
«Այո, այսօր մեքենան հարվածել է իմ մեքենային։ Ես չեմ տուժել. ինձ լավ եմ զգում», – հայտարարել է Վուչիչը։
ՃՏՊ–ն պատահել է սերբական մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռազմաբժշկական ակադեմիայի շենքի դիմաց։ Փաստով կատարվում է հետաքննություն։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։