Ուկրաինային չի բավականացնի 30 մլրդ դոլար խոստացված օգնությունը
Ուկրաինան ավելի մեծ ֆինանսական օգնության կարիք ունի, քան 30 մլրդ դոլարը, որն Արևմուտքը խոստացել է տրամադրել Կիևին վարկի տեսքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը գերմանական «WirtschaftsWoche» թերթին տված հարցազրույցում։ «Ներկա պահին մենք ելնում ենք նրանից, որ ՀՆԱ–ի կրճատումը կկազմի 7-8 %։ Ես կարծում եմ, որ լրացուցիչ ֆինանսական կարիքը զգալի կլինի», – հայտարարել է նա։ Նախարարը հստակեցրել է նաև, որ այժմ չեն գործում արդյունաբերական հիմնարկությունները Դոնեցկում և Լուգանսկում, և դա հաշվի չի առնվել գարնանը, երբ համաձայնեցվում էր Կիևին միջազգային օգնության փաթեթը։ Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Միջազգային արժույթի հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է երկամյա վարկային ֆինանսական ծրագիրը՝ Ուկրաինայի տնտեսությունը 17.01 մլրդ դոլարի չափով ֆինանսավորելու համար։
Ուկրաինային չի բավականացնի 30 մլրդ դոլար խոստացված օգնությունը
Ուկրաինան ավելի մեծ ֆինանսական օգնության կարիք ունի, քան 30 մլրդ դոլարը, որն Արևմուտքը խոստացել է տրամադրել Կիևին վարկի տեսքով։
Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը գերմանական «WirtschaftsWoche» թերթին տված հարցազրույցում։
«Ներկա պահին մենք ելնում ենք նրանից, որ ՀՆԱ–ի կրճատումը կկազմի 7-8 %։ Ես կարծում եմ, որ լրացուցիչ ֆինանսական կարիքը զգալի կլինի», – հայտարարել է նա։
Նախարարը հստակեցրել է նաև, որ այժմ չեն գործում արդյունաբերական հիմնարկությունները Դոնեցկում և Լուգանսկում, և դա հաշվի չի առնվել գարնանը, երբ համաձայնեցվում էր Կիևին միջազգային օգնության փաթեթը։
Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Միջազգային արժույթի հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է երկամյա վարկային ֆինանսական ծրագիրը՝ Ուկրաինայի տնտեսությունը 17.01 մլրդ դոլարի չափով ֆինանսավորելու համար։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։