Տնտեսական

18.10.2014 14:31


Հրաչ Բերբերյան. «Երկրի գյուղատնտեսությունը պատրաստ չէ մուտք գործել ՌԴ շուկա»

Հրաչ Բերբերյան. «Երկրի գյուղատնտեսությունը պատրաստ  չէ մուտք  գործել ՌԴ շուկա»

Այսօրվա ասուլիսին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը և ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ երկրի գյուղատնտեսությունը պատրաստ չէ մուտք գործել ՌԴ շուկա.

«Որքան կարողացել՝ այնքան էլ արտահանել ենք. այսօր զբաղվել պատահական գործերով և թողնել բուն գործը, թե հաջորդ տարի ինչ ենք անելու, սխալ է: Ցավալի է, որ պատահական մարդիկ են հայտնվում մեր ոլորտում: Եթե մենք այսօր չզբաղվենք արտահանմամբ, երկու տարի հետո Թուրքիան այդ շուկան իր վրա է վերցնելու»։
Ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ Գնել Մխիթարյանն էլ նշել է, որ դաշտերում գյուղատնտեսական ապրանքներ են փչանում, և գումարած դրան՝ լուծված չէ նաև ոռոգման ջրի հարցը. «Պետք է մոտեցումը փոխել, որովհետև երկիրը փոքր հողակտորների երկիր է, ինչ-որ մեխանիզմներ պետք է կիրառվեն, որ այդ հողակտորները մեծանան»։
Կարինե Ղուկասյանն էլ՝ Լոռվա մարզի «Կարա և Կարեն» կաթի արտադրության ՍՊԸ-ի սեփականատերը, նշել է, որ երկրում փոքր և միջին բիզնեսը հարվածների է ենթարկվում։ Ղուկասյանը շեշտել է, որ նույն Ռուսաստանի գյուղնախից համագործակցության հրավեր է ստացել, սակայն մերժել է պատրաստ չլինելու պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը