Լրահոս

17.09.2009 18:21


Դատախազական գործառույթները պատշաճ չիրականացրած յուրաքանչյուր դատախազ կենթարկվի պատասխանատվության

Դատախազական գործառույթները պատշաճ չիրականացրած յուրաքանչյուր դատախազ կենթարկվի պատասխանատվության

ՀՀ գլխավոր դատախազությունում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հետաքննության և նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության, կոռուպցիոն երևույթների դրսևորումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կատարած աշխատանքների արդյունքներին ու բացթողումներին, նման երևույթների դեմ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև համակարգում աշխատանքային և կատարողական կարգապահությանը։

Նշելով, որ հանցավորության դեմ պայքարում քրեական քաղաքականության իրականացման առանցքը դատախազությունն է՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը, ինչպես նաև աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ և ընդգծել, որ դատախազական գործառույթները պատշաճ չիրականացրած յուրաքանչյուր դատախազ կենթարկվի պատասխանատվության՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Այս խորագրի վերջին նյութերը